ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Վրա կհասնի համաշխարհային աղետը». Դմիտրի Մեդվեդև

«Վրա կհասնի համաշխարհային աղետը». Դմիտրի Մեդվեդև
07.05.2024 | 12:02

Ռուսական արջը պատրաստվում է ցուցադրել իր միջուկային ժանիքները

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ և երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր համաշխարհային աղետ է կանխատեսել Արևմուտքի կողմից ՈՒկրաինա զորքեր ուղարկելու դեպքում և, ըստ էության, հաստատել «Աշխարհը միջուկային պատերազմի շեմին» վերտառությամբ մեր հոդվածաշարով արտահայտվող գույժի միանգամայն հիմնավոր լինելը:

«Արևմտյան քաղաքական էլիտայի սրիկաները, որոնք կոչ են անում իրենց զորքերն ուղարկել գոյություն չունեցող երկիր, ընդլայնվում են,- այսօր կեսօրի կողմ գրել է Մեդվեդևը Տելեգրամի իր միկրոբլոգում:- Այժմ դրանում են ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները, ֆրանսիական և բրիտանական ղեկավարությունը, առանձին խելագարներ Մերձբալթիկայից և Լեհաստանից։ Նրանք նաև կոչ են անում (ՈՒկրաինային.- Ա.Հ.) Ռուսաստանի ողջ տարածքում ակտիվորեն կիրառել իրենց հրթիռային զենքը, որը մատակարարել են բանդերականներին։

Եվ սա ոչ թե գարնանային սրացում է, այլ քաղաքական դիվիդենտների ցինիկ հաշվարկ։ Արևմուտքում իշխող դասի ինչ-որ տոտալ դեգրադացիա է տեղի ունենում։ Այս դասը իրապես չի ցանկանում տրամաբանորեն կապել տարրական իրողությունները: Իրենց զորքերը նախկին ՈՒկրաինայի տարածք ուղարկելը կհանգեցնի պատերազմում նրանց երկրների ուղղակի մուտքին, որին մենք հարկադրված կլինենք պատասխանենլ։ Եվ, ավաղ, ոչ նախկին ՈՒկրաինայի տարածքում:

Այս դեպքում նրանցից ոչ մեկը չի կարող պատսպարվել Կապիտոլիումի բլրում, Ելիսեյան պալատում կամ Դաունինգ սթրիթ 10-ում։ Վրա կհասնի համաշխարհային աղետը։

Դա, ի դեպ, Քենեդին և Խրուշչովը կարողացան հասկանալ ավելի քան 60 տարի առաջ։ Բայց ոչ մի կերպ չեն ուզում գիտակցել Արևմուտքում իշխանության հասած մանկամիտ դեբիլները։

Եվ հենց այդ պատճառով այսօր Գլխավոր շտաբը սկսել է նախապատրաստվել զորավարժություններին, ներառյալ՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման հարցերի գործնական մշակման միջոցառումները»։

Թերևս մեկնաբանելու կարիք չկա Մեդվեդևի գրառումը, որովհետև շատ պարզ է արտահայտվել: Նրա այն հավաստումը, որ Արևմուտքի կողմից ՈՒկրաինա զորքեր ուղարկելու դեպքում Ռուսաստանը հարկադրված կլինի պատասխանել, ավաղ, ոչ նախկին ՈՒկրաինայի տարածքում, նշանակում է, որ ՌԴ Զինված ուժերը հարվածներ կհասցնեն այն երկրներին, որոնք իրենց զորքերը կուղարկեն ՈՒկրաինա Ռուսաստանի դեմ կռվելու համար:

Գրառման հաջորդ հատվածը՝ «Այս դեպքում նրանցից ոչ մեկը չի կարող պատսպարվել Կապիտոլիումի բլրում, Ելիսեյան պալատում կամ Դաունինգ սթրիթ 10-ում։ Վրա կհասնի համաշխարհային աղետը», շատ թափանցիկ ակնարկ է ՌԴ- ի կողմից միջուկային սպառազինության հարկադրյալ կիրառման մասին:

Քենեդու և Խրուշչովի կողմից համաշխարհային աղետի անխուսափելիությունն ավելի քան 60 տարի առաջ հասկանալ կարողանալու մասին նշելով, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նկատի ունի նրանց կողմից 1962 թ. Կարիբյան ճգնաժամի հանգուցալուծումն ԱՄՆ- ի և ԽՍՀՄ- ի ռազմական բախումից խուսափելով, ինչն անտարակույս կհանգեցներ միջուկային սպառազինության կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի և համաշխարհային աղետի:

Մեդվեդևի արտահայտած միայն մի մտքի հետ կարելի է չհամաձայնել. նրա՛, որ Արևմուտքում իշխանության հասած մանկամիտ դեբիլները ոչ մի կերպ չեն ուզում գիտակցել Արևմուտքի և ՌԴ- ի անմիջական ռազմական բախման դեպքում համաշխարհային աղետի անխուսափելիությունը: Ոչ մի կերպ չե՞ն ուզում գիտակցել, թե գիտակցելով հանդերձ են հայտարարում ՈՒկրաինա զորքեր ուղարկելու մասին: Մի շտապեք մեզ մեղադրել խելացնորության կանխավարկածն առաջ քաշելու մեջ, առաջիկայում սրան դեռ համապատասխան հիմնավորումներով կանդրադառնանք:

Ըստ ԶԼՄ- ների երեկվա հրապարակումների, Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնի զինվորները պաշտոնապես ուղարկվել են ՈՒկրաինա

Ըստ այդմ, Ֆրանսիայի Արտասահմանյան լեգեոնի զինվորները պաշտոնապես ուղարկվել են ՈՒկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու, առաջին փուլում խոսքը, ընդհանուր առմամբ, մոտ 1500 զինծառայողի ժամանման մասին է։

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայենը, «РИАНовости»– ի փոխանցմամբ , «Asia Times»- ում հրապարակված հոդվածում պնդում է, որ Ֆրանսիան իր Արտասահմանյան լեգեոնից զինվորներ է ուղարկել ՈՒկրաինա:

«Դրանք տեղակայվել են Սլավյանսկում ՈՒկրաինայի զինված ուժերի 54-րդ առանձին մեքենայացված բրիգադին աջակցելու համար, – գրել է նա։- Ֆրանսիացի զինվորները հավաքագրվում են ֆրանսիական 3- րդ հետևակային գնդից՝ Արտասահմանյան լեգեոնի հիմնական ստորաբաժանումներից մեկից»:

Բրայենը նաև պնդում է, որ ֆրանսիական զորամասից զինվորականների առաջին խումբն արդեն ակտիվ մարտերի է ուղարկվել Դոնբասի շրջանում ռուսական ստորաբաժանումների դեմ։

«Դժվար թե ռուսները երկար ժամանակ հանդուրժեն ֆրանսիական զորքերի թվի ավելացումը, նույնիսկ եթե նրանք լինեն Արտասահմանյան լեգեոնի զինվորներ։ Հայտնի չէ, թե ինչ կձեռնարկի Ռուսաստանն ի պատասխան»,- ամփոփել է հոդվածի հեղինակը։

ՈՒկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու մասին տեղեկատվությունը պահանջում է ստուգել իրականությանը դրա համապատասխանությունը, դրանով զբաղվում է ՌԴ պաշտպանության նախարարությունը. այս մասին այսօրվա ճեպազրույցում, ТАСС- ի տեղեկացմամբ, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ նախ պետք է հասկանալ, թե որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը,- մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից իր արտասահմանյան լեգեոնից ՈՒկրաինա զինվորներ ուղարկելու մասին տեղեկատվությունը, ասել է Պեսկովը:- Մեր զինվորականները ստուգում են այդ տեղեկատվությունը»:

Պեսկովն ՈՒկրաինա զինվորներ ուղարկելու հնարավորության մասին Փարիզի և Լոնդոնի հայտարարությունները, ըստ ТАСС- ի հրապարակման, շատ վտանգավոր համարելով, ասել է. «Մենք ձեզ հետ միասին բոլորովին վերջերս ականատես եղանք լարվածության աննախադեպ նոր փուլի, որը նախաձեռնել են Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը»:

ՈՒկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու առնչությամբ ՌԴ առաջին գործնական արձագանքը

Ռուսաստանի ԶՈՒ-ն զորավարժություններ կանցկացնի ոչ ռազմավարական միջուկային զենքի նախապատրաստման և կիրառման ուղղությամբ: Ինչպես հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, Վլադիմիր Պուտինը գլխավոր շտաբին հանձնարարել է նախապատրաստվել ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժություններին:

«Մարտական առաջադրանքների կատարման համար ոչ ռազմավարական միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացման նպատակով գլխավոր շտաբը սկսել է նախապատրաստվել Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումների հետ վարժանքների անցկացմանը»,- նշված է ՌԴ ՊՆ- ի մամուլի հաղորդագրությունում:

Դրանում նշվում է, որ սա նաև պատասխան է Ռուսաստանի հասցեին «արևմտյան առանձին պաշտոնյաների սադրիչ հայտարարություններին և սպառնալիքներին», և որ զորավարժությունները կանցկացվեն մոտ ժամանակներս, դրանցում կներգրավվեն նաև ավիացիան և նավատորմը։

Զորավարժությունների նպատակն է ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառմանը զորամասերի անձնակազմի և տեխնիկայի պատրաստվածությանն օժանդակելը և պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովումը:

Ռուսաստանն այսպիսով Արևմուտքի իր թշնամիներին շատ պարզ հասկացրել է, որ հակամարտության գոտի արևմտյան զորքերի մուտքը համարում է սպառնալիք իր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, հետևաբար պատրաստվում է և, ՌԴ միջուկային դոկտրինի համաձայն, վերոնշյալ վտանգի իրական դառնալու դեպքում իրեն իրավունք է վերապահում նրանց համապատասխան թիրախներին միջուկային հարված հասցնելու՝ առաջին փուլում ոչ ռազմավարական, այլ մարտավարական միջուկային զենքի կիրառմամբ, այսինքն՝ հույսով, որ դրանից հետո Արևմուտքի խելքը գլուխը կգա, ու բանը չի հասնի ռազմավարական միջուկային զենքի զանգվածային ու փոխադարձ կիրառմամբ մարդկության բնաջնջմանը:

Մարտավարական միջուկային զենքի նախապատրաստման և կիրառման ուղղությամբ զորավարժությունների անցկացմանը Կրեմլի մեկնաբանությունը

Արևմուտքն ՈՒկրաինայում լարվածության նոր, աննախադեպ փուլ է հրահրում, դա պահանջում է պատասխան միջոցներ Մոսկվայի կողմից. ТАСС –ի տեղեկացմամբ , այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին բացատրել ՌԴ Զինված ուժերի պատրաստությունն առաջիկա միջուկային զորավարժություններին: Նա ուշադրություն է հրավիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք «խոսում էին ՈՒկրաինա զինված զորակազմեր ուղարկելու պատրաստության և նույնիսկ մտադրության մասին»:

«Այսինքն, փաստորեն, ՆԱՏՕ-ի զինվորներին ցուցադրել ռուսական զինվորականների առջև,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։- Սա լարվածության սրման բոլորովին նոր փուլ է։ Այն աննախադեպ է։ Եվ, իհարկե, այն հատուկ ուշադրություն և հատուկ միջոցներ է պահանջում»:

Ֆրանսիայում խառնվել են իրար

ՌԴ վերոնշյալ կոշտ ու վճռական արձագանքից հետո Ֆրանսիայի ԱԳՆ-ն այսօր հերքել է իր Արտասահմանյան լեգեոնի զինվորներին ՈՒկրաինա ուղարկելու մասին տեղեկությունը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայենը և մի շարք արտասահմանյան ԶԼՄ- ներ:

Ֆրանսիայի նախագահն էլ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ շտապել է հայտարարել . «Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ»: Իրականությունը կպարզեն ՌԴ Գլխավոր շտաբը և Հատուկ ռազմական գործողության գոտում կռվող ռուսական զինվորականները:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ